Projects - Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ավտոմատացում

Ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ավտոմատացում


Project Description

Մեր օգնությամբ դուք կարող եք ավտոմատացնել ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ողջ գործընթացը: Մենք ունենք մեծ փորձ ավտոմատացման ոլորտում՝

  • Կոմպրեսոր և հովացման միավորներ
  • Պրես-ֆորմաներ պատրաստող հոսքագծեր
  • PET շշերի արտադրություն
  • Խմելու ջրի, ըմպելիքների, կվասի շշալցում ապակե, մետաղից և PET շշերի մեջ
  • Օղի, գինու և այլ ոգելից խմիչքների արտադրության և շշալցման հոսքագծեր
  • Պիտակավորող հաստոցներ
    Թիթեղավոր, անիվավոր և ժապավենային կոնվեյորների շարժման, արագության, դիրքային ղեկավարման և սինխրոնիզացիայի ղեկավարում

Արտադրության բոլոր փուլերն ու հոսքագծերը ինտեգրվում հաշվապահական հաշվառման և մոնիտորինգի կենտրոնական համակարգում:

Մեքենայացված հսկողության համակարգ (Machine Vision System)

Արտադրության տեմպի բարձրացման և տնտեսական արդյունավետության հասնելու համար շատ կարևոր է որակի վերահսկումը և խոտանցած արտադրանքի վերացումը։ Որակի վերահսկումն իրականացվում է տեսողական  հսկման 2D և 3D սենսորների միջոցով: Մենք առաջարկում ենք արտադրական անվտանգության տեսախցիկների ներդրում (Machine Vision Systems) արտադրական գծի մի քանի հատվածներում՝

  • Շշալցման պատրաստ շշի ֆիզիկական վիճակի վերահսկում
  • Շշալցումից հետո մակարդակի ստուգում
  • Շշալցումից հետո խցանի ստուգում
  • Որակի վերահսկում պիտակավորումից հետո
  • Ապրանքների սկանավորում փաթեթավորումից առաջ

Մեքենայացված վերահսկման համակարգի՝  հոսքագծի աշխատանքն ինքնուրույն կանգնեցնելու ունակությունը կրճատում է ըներության ծախսերը հսոքագծերի լրացուցիչ դետալների և պահեստամասերի մասով, մեծացնում է արտադրության արագությունը և բարելավում արտադրանքի որակի վերահսկողությունը:

ՊՐՈՅԵԿՏԻ ՎԱՅՐԸ:

Հայաստան

ՊՐՈՅԵԿՏԻ ՏԵՍԱԿԸ:

Սննդի արդյունաբերության ավտոմատացում

ՊՐՈՅԵԿՏԻ ԱՐԺԵՔԸ:

$100,000

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ

Երևանի գարեջրի գործարան