Projects - Պահածոների արտադրության ավտոմատացում

Պահածոների արտադրության ավտոմատացում


Project Description

Գոլորշիացման կայաններ

Գոլորշիացման կայանը պահածոյացման գործընթացի հիմնական բաղադրիչներից մեկն է:  Կայանի մոնիտորինգի և ավտոմատացման ժամանակակից համակարգը բարձր արտադրողականության և բարձր որակի արտադրանքի երաշխիքն է։ Մենք առաջարկում ենք արդեն գոյություն ունեցող կայանների վերազինում՝ հիմնված ժամանակակից ավտոմատացման ծրագրերի և SCADA համակարգի վրա։ Համակարգը տրամադրում է հետևյալ հնարավորությունները՝

  • Ամբողջական մոնիտորինգ՝ վիզուալիզացիայի բարձր մակարդակով
  • Ավտոմատ մեկնարկ, աշխատանք և դադար
  • Աշխատանքային պարամետրերի արխիվացում տվյալների լոկալ կամ կենտրոնական բազայում
  • Վթարային իրավիճակերի ահազանգման համակարգ՝ կապի տարբեր ուղիներով
  • Ինտեգրում առկա ավտմատացված ղեկավարման համակարգի հետ

Պաստերիզացիա

Պաստերիզացիան պահածոյացման գործընթացի կարևոր քայլերից է։ Ավտոմատացման օգտագործումը պաստերիզացման գործընթացում թույլ է տալիս հասնել բարձր արտադրանքի որակի, նվազեցնել աշխատուժի ծախսերը և խուսափել սխալներից: Մենք առաջարկում ենք պատրաստի լուծումներ պաստերիզացիայի գործընթացը ավտոմատացնելու համար ինչպես անհատական ​​միավորի, այնպես էլ ընդհանուր համալիրի համար՝ ձեռնարկության ողջ տարածքում ավտոմատացված գործընթացների ղեկավարման համակարգում ինտեգրվելու հնարավորությամբ: Տվյալների բազայի արտահանում SQL Base, Access և այլ ֆորմատներով՝ ջերմաստիճանի, ճնշման և գործընթացի այլ կարևոր կոմպոնենտների գրառումներով և գրաֆիկական ներկայացմամբ։

Համակարգի ներդրման արդյունքում ստացված առավելությունները

  • Ավտոկլավի երկարակեցության բարձրացում ՝ տեխնոլոգիական ստանդարտներին համապատասխանության հաշվին
  • Բարձրորակ արտադրանքի ստացում տեխնոլոգիանրին հետևելու և ջերմաստիճանի ճշգրիտ պահպանման հաշվին
  • Գործառնական ծախսերի կրճատում` աշխատանքի ճշգրիտ ալգորիթմների օգտագործման միջոցով
  • Աշխատանքի անվտանգության բարելավում` լրացուցիչ պաշտպանիչ միջոցների տեղադրմամբ
  • Բոլոր պարամետրերով ավտոմատ արխիվացման համակարգի ներդրում միասնական տվյալների բազայում

Մեր ղեկավարման համակարգը բացառում է մարդկային գործոնը և նրանց թույլ տված սխալները։

Փաթեթավորում

Փաթեթավորումը գործընթաց է, որի ընթացքում ավտոմատացման օգտագործումը նպատակահարմար է և արդյունավետ: Այս ոլորտում մենք ունենք լուծումներ լայն շրջանակ՝ սկսած կոնվեյորային համակարգի պարզ սինխրոնիզացիայից մինչև մեքենայացված հսկման համակարգեր՝ խոտանի վերացմամբ։
Ներկայումս ավտոմատ սարքավորումների օգտագործմամբ փաթեթավորման գործընթացների ավտոմատացումը ավելի ու ավելի հաճախ է օգտագործվում  ակնհայտ առավելությունների պատճառով`

  • Վերացվում կամ նվազում է մարդկային գործոնի ազդեցությունը, բարելավվում է փաթեթավորման արտաքին տեսքը և արդյունքում բարձրանում է ապրանքների մրցունակությունը
  • Փաթեթավորման նյութերի սպառումը նվազում է և դառնում կայուն, ինչը հնարավորություն է տալիս խնայել ծախսվող նյութերը
  • Արտադրողականությունը և, համապատասխանաբար, արտադրանքի ծավալները բազմապատկվում են

Ռոբոտիզացված պալետավորում

Ռոբոտ-պալետիզատորի կիրառումը հիմնավորված է հետևյալ առավելություններով՝

  • Արտադրամասում տարածքի խնայողություն, ավտոմատ աշխատանք առանց օպերատորի, բարձր արտադրողականություն, աշխատանքի մեջ ճկունություն, միանգամից մի քանի հոսքագծերի արտադրանքներ դասավորում։Տեսականորեն մեկ րոպեի ընթացքում իրար վրա շարված շերտերի քանակը կարող է հասնել 15-ի: Պալետայզերն ունի պտտման 4 կամ 6 առանցք
  • Պալետայզերը բավականաչափ հուսալի է երկարատև շահագործման համար
ՊՐՈՅԵԿՏԻ ՎԱՅՐԸ:

Ռուսաստան

ՊՐՈՅԵԿՏԻ ՏԵՍԱԿԸ:

Սննդի արդյունաբերության ավտոմատացում

ՊՐՈՅԵԿՏԻ ԱՐԺԵՔԸ:

$100,000

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ: