Projects - Կաթնամթերքի արտադրության ավտոմատացում

Կաթնամթերքի արտադրության ավտոմատացում


Project Description

Կաթի պաստերիզացման գործընթացի ավտոմատացում

Կաթնամթերքի արտադրության ղեկավարման ավտոմատացված համակարգը նախատեսված է  կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացը վերահսկելու համար: Արտադրության գործընթացների ավտոմատացումը կարող է բարելավել արտադրանքի որակը և եկամտաբերությունը:

Կաթնամթերքի գործարանի տեխնոլոգիական գործընթացների ավտոմատ ղեկավարման համակարգի ներդրման առավելությունները՝

  • Ավտոմատ ղեկավարման համակարգը հնարավորություն է տալիս տվյալ ռեժիմում ամբողջ արտադրական գործընթացը պահպանել օպտիմալ մակարդակում: Բոլոր պարամետրերը դիտարկվում են բարձր ճշգրտությամբ: Սա վերաբերում է արտադրանքի արտադրման բաղադրատոմսերին, բաղադրիչների չափաբաժնին և այլն:
  • Ավտոմատ ղեկավարման համակարգը հնարավորություն է տալիս վերահսկել հետագա արտադրության մեջ որպես հումք օգտագործվող միջանկյալ արտադրանքի որակը։
  • Ավտոմատ ղեկավարման համակարգի շնորհիվ կարելի է նվազեցնել հումքի կորուստը և արդյունավետ օգտագործել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։
  • Արտադրական գործընթացից բացի, ատոմատ ղեկավարման համակարգն ուղղված է տեխնոլոգիական գործընթացի տվյալների փոխանցմանը ձեռնարկության այլ ստորաբաժանումներին, մասնավորապես` հաշվապահական հաշվառմանը, վաճառքի և գնումների բաժիններին և այլն:

Ջերմաստիճանի վերահսկումն իրականացվում է ավտոմատ կարգաբերման գործառույթի միջոցով, որը թույլ է տալիս համակարգին պարբերաբար թարմացնել հսկիչ գործակիցները և ընտրել նոր պարամետրեր՝ նույնիսկ ամենափոքր սխալները վերացնելու համար:

Կոմպրեսորային և սառնարանային համալիրի ղեկավարման համակարգ

Համակարգը նախատեսված է բարելավելու հովացման համակարգերում տվյալ ջերմաստիճանի պահպանման ճշգրտությունը, բարձրացնելու տնտեսական արդյունավետությունը` գործառնական և սարքավորումների վերանորոգման ծախսերը նվազեցնելով, ինչպես նաև կոմպրեսորային և հովացման համալիրում անվտանգությունն ապահովելու միջոցով:

Կոմպրեսորային կայանների ավտոմատացումը բաղկացած է՝

  • Կոմպրեսորային համալիրի վերաբերյալ տեղեկատվության հավաքում և մշակում
  • Կոմպրեսորի գործարկման և ավտոմատ գործարկման նախապատրաստում
  • Կոմպրեսորային կայանի պարամետրերի ավտոմատ ղեկավարում և կարգաբերում
  • Սառեցման գազի տեխնոլոգիական պարամետրերի վերահսկում
  • Ցիրկուլյացիոն համակարգի աշխատանքի վերահսկում
  • Տեխնոլոգիական պարամետրերի վթարային արժեքների դեպքում սարքավորումների շահագործման դադարեցում, սարքավորումների փոխանցում անվտանգ դիրքի և պահեստային կոմպրեսորների գործարկում՝ համակարգերում անխափան հովացման գործընթաց ապահովելու համար։

Համակարգն անսահմանափակ ժամանակ արխիվացնում է աշխատանքային տվյալները: Այն հագեցած է նաև GSM ազդանշանային համակարգով և հեռավար հասանելիության ֆունկցիայով:

ՊՐՈՅԵԿՏԻ ՎԱՅՐԸ։

Վրաստան, Հայաստան, Ռուսաստան

ՊՐՈՅԵԿՏԻ ՏԵՍԱԿԸ:

Սննդի արդյունաբերության ավտոմատացում

ՊՐՈՅԵԿՏԻ ԱՐԺԵՔԸ։

$100,000

ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ։

Դուստր Մարիաննա ՍՊԸ