Projects - Պոմպակայանի ավտոմատ ղեկավարման համակարգ

Պոմպակայանի ավտոմատ ղեկավարման համակարգ


Project Description

Ղեկավարման համակարգը նախատեսված է խորքային պոմպակայանների ավտոմատ աշխատանքը ապահովելու համար։

Առաջին փուլով ներկայացնենք տարբերակների աշխատանքի կրկնվող մասը։
Ղեկավարման համակարգերը երկու դեպքում էլ օժտված է հետևյալ հնարավորություններով՝

  • Մուտքային լարման ֆազային հաջորդականության, Ֆազերից ցանկացածի բացակայության, միջֆազային լարման մինիմալ-մաքսիմալ արժեքների ստուգում
  • Պոմպի շարժիչի սահուն թողարկում
  • Համակարգում հոսանքի գերբեռնվածության ստուգում և պոմպի պարապ ընթացքի որոշում
  • Մակարդակի տվիչի միացման հնարավորություն
  • Արտաքին լուսային ինդիկատորներ համակարգը միացված է ՝ «կանաչ» և վթար՝ «կարմիր»
  • Փոխանջատիչ «Ձեռքի» կամ «Ավտոմատ» ռեժիմի ընտրության համար

Ղեկավարման համակարգի երկրորդ տարբերակում ֆունկցիոնալ հանգույցներին ավելանում է ԾՏՔ (PLC) և Դիսպլեյ (HMI)

  1. Ավտոմատ թողարկման հնարավորություն նախապես ծրագրավորված պարամետրերով , ինչպես նաև պարամետրերի հեռահար փոփոխման հնարավորություն՝
    Վերաթողարկման միջանցիկ ժամանակի ընտրություն
    Կանգի դեպքում վերաթողարկման փորձերի քանակի ընտրություն
  2. Վթարի դեպքում դիսպլեյի միջոցով ընթացիկ վթարված հանգույցի մասին հաղորդագրություն
  3. Հավելյալ մոդուլների ավելացման հնարավորություն (GSM մոդուլ)՝
    Վթարային վիճակի դեպքում SMS հաղորդագրության ստացում
    Համակարգի կարգաբերում SMS հաղորդագրության միջոցով
  4. Կոմունիկացիոն ցանցի կիրառմամբ OPC Server ի միջոցով կենտրոնացված վերահսկման հնարավորություն, բոլոր ղեկավարման հանգույցները վերահսկվում են մեկ վայրից
  5. SCADA համակարգի ներդրում, համակարգչի միջոցով յուրաքանչյուր հանգույցի կառավարմա հնարավորություն
  6. Տվյալների արխիվացում ինչպես յուրաքանչյուր հանգույցի համար՝ առանձին տեղային տվյալների բազայում, այնպես էլ ամբողջ համակարգի համար`գլոբալ տվյալների բազայում

Երկրորդ տարբերակով ղեկավարման վահանակը հնարավորություն է ստանում անհրաժեշտության դեպքում ինտեգրել ռեզերվային սնուցման առավելությունը։ Այս դեպքում պոմպակայանի աշխատանքը անընդհատ է։ Նույնիսկ սահուն թողարկիչի վնասվելու դեպքում կատարվում է փոխանջատում։ Ծրագրավորված քանակի ավտոմատ վերաթողարկման փորձերի խափանման դեպքում պոմպի շարժիչին սնուցում է մատուցվում նախապես տեղադրված ռեզերվային մագնիսական թողարկիչի կամ մեկ ուրիշ սահուն թողարկիչի միջոցով։

Հաջորդ առավելությունը կարգաբերման, սպասարկման և ծրագրային ապահովման թարմացման նպատակով հեռահար միացման հնարավորությունն է։ Ինտերնետի հասանելության դեպքում մենք կարող ենք լուծել ծրագրային խնդիրները, ինչպես նաև ըստ պատվիրատուի ցանկության կատարել հավելումներ և լրացումներ արդեն գործող ղեկավարման վահանակի աշխատանքային ալգորիթմին։ Ինտերնետի նույնիսկ 4G ծածկույթը բավարարում է և բացառապես էական չէ ղեկավարման վահանակի գտնվելու վայրը։