Company

Մենք

«Բրայթ Ինդասթրի» ընկերությունը արտադրության ավտոմատացման սարքավորումների ներկրման, մատակարարման և արտադրությունների սպասարկման ոլորտում ճանաչված առաջատարներից է։

Հիմնադրվելով 2004թ․-ին, ընկերությունը կարողացել է կարճ ժամանակահատվածում հանդես գալ որպես «Բրայթ Ինդասթրի» ընկերությունների խումբ և մասնաճյուղեր բացել Հայաստանում, Վրաստանում և Արաբական Միացյալ Էմիրություններում։

Այսօր «Բրայթ Ինդասթրի» ընկերությունը հանդիսանում է հայաստանյան շուկայի ամենանորարար և հայտնի մասնակիցը, որն ունակ է համալիր կերպով լուծել ցանկացած արտադրության  մեջ օգտագործվող որակյալ սարքավորումների մատակարարման և արտադրությունների սպասարկման հարցերը։

«Բրայթ Ինդասթրի»-ի  հաջողության հիմնական գրավականը ավտոմատացման ոլորտում միջազգային փորձի ակտիվ կիրառումն է՝ համակցված  էֆֆեկտիվ կառավարման և զարգացման ռազմավարության հետ։

Զարգացման ռազմավարություն

Մեր ամենօրյա աշխատանքում մենք օգտագործում ենք ամենաժամանակակից մեթոդներն ու ոչ ստանդարտ մոտեցումները՝ արտադրող ձեռնարկություններում ներդնելով իննովացիոն նախագծեր, զարգացնում ենք լրացուցիչ ծառայությունների հսկա շարք, որոնք անհրաժեշտ են մեր հաճախորդներին։

Գլոբալ նպատակներ

Մենք բացառում ենք «Անհնարը»։ Մեր հիմնական նպատակն է ապահովել ինժեներական ծառայությունների լայն շարք, լուծել արտադրության մեջ ծագող ամենատարբեր խնդիրներ: Մեր ընկերությունն ունի սեփական մշակման ավելի քան 30 ղեկավարման համակարգեր, մեր մասնագետները տիրապետում և իրականացնում են միջազգային հայտնի բրենդների ավտոմատացման պատրաստի լուծումների մեծ մասը:
Մեր կողմից առաջարկվող բոլոր լուծումներն ապահովում են  արտադրողականության աճ, արտադրանքի որակի բարելավում, աշխատանքային հոսքերի տեխնիկական բարելավում, վարչական և ֆինանսական համակարգերում ցուցիչների արտադրությունն առավելագույնի հասցնելու ունակություն:


Պատմություն

Մենք ներկայացնում ենք արտադրության ավտոմատացման ոլորտի մի շարք հայտնի բրենդներ։

Արաբական Միացյալ Էմիրություններում, Ռուսաստանում, Հայաստանում և Վրաստանում ներկայացուցչությունների գործող լայն ցանց:

Պահեստավորված արտադրական սարքեր ու սարքավորումներ, կարճ առաքման պայմաններ: Ավելի քան 900 ավարտված նախագիծ ամբողջ աշխարհում:

  • 2020Ավտոմատացման սարքերի ու սարքավորումների առաջին օնլայն խանութը Հայաստանում։
  • 2019Նոր խանութ-սրահի հանդիսավոր բացումը: Գլխամասը տեղափոխվում է նոր շենք։
  • 2016-2018 Նոր համագործակցություններ, նոր պայմանագրեր ավտոմատացման ոլորտում առաջատար ընկերությունների և ապրանքանիշերի հետ։
  • 2015 – Իրականացված նախագծերի թիվը Հայաստանում և արտերկրում գերազանցել է 55-ը։
  • 2012-2014 – “Բրայթ Ինդասթրի” ընկերության հիմնումը Ռուսաստանում, Կրասնոդար։
  • 2011 – “Բրայթ Ինդասթրի”-ն բացում է իր դռները Վրաստանում, Թբիլիսի
  • 2008-2010 – Հայաստանյան և միջազգային ցուցահանդեսների ակտիվ մասնակցություն։
  • 2006-2007 – Բրայթ Ինդասթրի Ինժեներական կենտրոնի բացումը Երևանում։ Կոորդինատային հաստոցների արտադրության հիմնում։
  • 2005 – “Բրայթ Ինդասթրի” ընկերության հիմնումը Արաբական Միացյալ Էմիրություններում, Դուբայ։
  • 2004 – “Բրայթ Ինդասթրի” ընկերության հիմնումը Հայաստանում, Երևան։ Արտադրական սարքավորումների մասնագիտացված խանութ սրահի բացումը։

Առաքելություն

Ընկերության առաքելությունն է ապահովել գոյություն ունեցող և նորաստեղծ արտադրությունների անխափան աշխատանքը՝ մատակարարելով միայն որակյալ սարքավորումներ: Աշխատանքի նվիրվածությունը մեր ապագա հաջողության բանալին է:

Տեսլական

Նոր համագործակցությունների և նոր գործընկերային կապերի շնորհիվ մեր ընկերությունը շարունակում է զարգանալ՝ հիմնելով նոր մասնաճյուղեր, դառնալով ընկերությունների խումբ և ամրապնդելով իր դերը շուկայում:

Գործընկերներ