Մեր օգնությամբ դուք կարող եք ավտոմատացնել ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների արտադրության ողջ գործընթացը: Մենք ունենք մեծ փորձ ավտոմատացման ոլորտում՝
- Կոմպրեսոր և հովացման միավորներ
- Պրես-ֆորմաներ պատրաստող հոսքագծեր
- PET շշերի արտադրություն
- Խմելու ջրի, ըմպելիքների, կվասի շշալցում ապակե, մետաղից և PET շշերի մեջ
- Օղի, գինու և այլ ոգելից խմիչքների արտադրության և շշալցման հոսքագծեր
- Պիտակավորող հաստոցներ
Թիթեղավոր, անիվավոր և ժապավենային կոնվեյորների շարժման, արագության, դիրքային ղեկավարման և սինխրոնիզացիայի ղեկավարում
Արտադրության բոլոր փուլերն ու հոսքագծերը ինտեգրվում հաշվապահական հաշվառման և մոնիտորինգի կենտրոնական համակարգում:
Մեքենայացված հսկողության համակարգ (Machine Vision System)
Արտադրության տեմպի բարձրացման և տնտեսական արդյունավետության հասնելու համար շատ կարևոր է որակի վերահսկումը և խոտանցած արտադրանքի վերացումը։ Որակի վերահսկումն իրականացվում է տեսողական հսկման 2D և 3D սենսորների միջոցով: Մենք առաջարկում ենք արտադրական անվտանգության տեսախցիկների ներդրում (Machine Vision Systems) արտադրական գծի մի քանի հատվածներում՝
- Շշալցման պատրաստ շշի ֆիզիկական վիճակի վերահսկում
- Շշալցումից հետո մակարդակի ստուգում
- Շշալցումից հետո խցանի ստուգում
- Որակի վերահսկում պիտակավորումից հետո
- Ապրանքների սկանավորում փաթեթավորումից առաջ
Մեքենայացված վերահսկման համակարգի՝ հոսքագծի աշխատանքն ինքնուրույն կանգնեցնելու ունակությունը կրճատում է ըներության ծախսերը հսոքագծերի լրացուցիչ դետալների և պահեստամասերի մասով, մեծացնում է արտադրության արագությունը և բարելավում արտադրանքի որակի վերահսկողությունը:
Հայաստան
Սննդի արդյունաբերության ավտոմատացում
$100,000
Երևանի գարեջրի գործարան