Կաթի պաստերիզացման գործընթացի ավտոմատացում
Կաթնամթերքի արտադրության ղեկավարման ավտոմատացված համակարգը նախատեսված է կաթնամթերքի արտադրության տեխնոլոգիական գործընթացը վերահսկելու համար: Արտադրության գործընթացների ավտոմատացումը կարող է բարելավել արտադրանքի որակը և եկամտաբերությունը:
Կաթնամթերքի գործարանի տեխնոլոգիական գործընթացների ավտոմատ ղեկավարման համակարգի ներդրման առավելությունները՝
- Ավտոմատ ղեկավարման համակարգը հնարավորություն է տալիս տվյալ ռեժիմում ամբողջ արտադրական գործընթացը պահպանել օպտիմալ մակարդակում: Բոլոր պարամետրերը դիտարկվում են բարձր ճշգրտությամբ: Սա վերաբերում է արտադրանքի արտադրման բաղադրատոմսերին, բաղադրիչների չափաբաժնին և այլն:
- Ավտոմատ ղեկավարման համակարգը հնարավորություն է տալիս վերահսկել հետագա արտադրության մեջ որպես հումք օգտագործվող միջանկյալ արտադրանքի որակը։
- Ավտոմատ ղեկավարման համակարգի շնորհիվ կարելի է նվազեցնել հումքի կորուստը և արդյունավետ օգտագործել բոլոր անհրաժեշտ ռեսուրսները։
- Արտադրական գործընթացից բացի, ատոմատ ղեկավարման համակարգն ուղղված է տեխնոլոգիական գործընթացի տվյալների փոխանցմանը ձեռնարկության այլ ստորաբաժանումներին, մասնավորապես` հաշվապահական հաշվառմանը, վաճառքի և գնումների բաժիններին և այլն:
Ջերմաստիճանի վերահսկումն իրականացվում է ավտոմատ կարգաբերման գործառույթի միջոցով, որը թույլ է տալիս համակարգին պարբերաբար թարմացնել հսկիչ գործակիցները և ընտրել նոր պարամետրեր՝ նույնիսկ ամենափոքր սխալները վերացնելու համար:
Կոմպրեսորային և սառնարանային համալիրի ղեկավարման համակարգ
Համակարգը նախատեսված է բարելավելու հովացման համակարգերում տվյալ ջերմաստիճանի պահպանման ճշգրտությունը, բարձրացնելու տնտեսական արդյունավետությունը` գործառնական և սարքավորումների վերանորոգման ծախսերը նվազեցնելով, ինչպես նաև կոմպրեսորային և հովացման համալիրում անվտանգությունն ապահովելու միջոցով:
Կոմպրեսորային կայանների ավտոմատացումը բաղկացած է՝
- Կոմպրեսորային համալիրի վերաբերյալ տեղեկատվության հավաքում և մշակում
- Կոմպրեսորի գործարկման և ավտոմատ գործարկման նախապատրաստում
- Կոմպրեսորային կայանի պարամետրերի ավտոմատ ղեկավարում և կարգաբերում
- Սառեցման գազի տեխնոլոգիական պարամետրերի վերահսկում
- Ցիրկուլյացիոն համակարգի աշխատանքի վերահսկում
- Տեխնոլոգիական պարամետրերի վթարային արժեքների դեպքում սարքավորումների շահագործման դադարեցում, սարքավորումների փոխանցում անվտանգ դիրքի և պահեստային կոմպրեսորների գործարկում՝ համակարգերում անխափան հովացման գործընթաց ապահովելու համար։
Համակարգն անսահմանափակ ժամանակ արխիվացնում է աշխատանքային տվյալները: Այն հագեցած է նաև GSM ազդանշանային համակարգով և հեռավար հասանելիության ֆունկցիայով:
Վրաստան, Հայաստան, Ռուսաստան
Սննդի արդյունաբերության ավտոմատացում
$100,000
Դուստր Մարիաննա ՍՊԸ