Ղեկավարման համակարգը նախատեսված է խորքային պոմպակայանների ավտոմատ աշխատանքը ապահովելու համար։
Առաջին փուլով ներկայացնենք տարբերակների աշխատանքի կրկնվող մասը։
Ղեկավարման համակարգերը երկու դեպքում էլ օժտված է հետևյալ հնարավորություններով՝
- Մուտքային լարման ֆազային հաջորդականության, Ֆազերից ցանկացածի բացակայության, միջֆազային լարման մինիմալ-մաքսիմալ արժեքների ստուգում
- Պոմպի շարժիչի սահուն թողարկում
- Համակարգում հոսանքի գերբեռնվածության ստուգում և պոմպի պարապ ընթացքի որոշում
- Մակարդակի տվիչի միացման հնարավորություն
- Արտաքին լուսային ինդիկատորներ համակարգը միացված է ՝ «կանաչ» և վթար՝ «կարմիր»
- Փոխանջատիչ «Ձեռքի» կամ «Ավտոմատ» ռեժիմի ընտրության համար
Ղեկավարման համակարգի երկրորդ տարբերակում ֆունկցիոնալ հանգույցներին ավելանում է ԾՏՔ (PLC) և Դիսպլեյ (HMI)
- Ավտոմատ թողարկման հնարավորություն նախապես ծրագրավորված պարամետրերով , ինչպես նաև պարամետրերի հեռահար փոփոխման հնարավորություն՝
Վերաթողարկման միջանցիկ ժամանակի ընտրություն
Կանգի դեպքում վերաթողարկման փորձերի քանակի ընտրություն - Վթարի դեպքում դիսպլեյի միջոցով ընթացիկ վթարված հանգույցի մասին հաղորդագրություն
- Հավելյալ մոդուլների ավելացման հնարավորություն (GSM մոդուլ)՝
Վթարային վիճակի դեպքում SMS հաղորդագրության ստացում
Համակարգի կարգաբերում SMS հաղորդագրության միջոցով - Կոմունիկացիոն ցանցի կիրառմամբ OPC Server ի միջոցով կենտրոնացված վերահսկման հնարավորություն, բոլոր ղեկավարման հանգույցները վերահսկվում են մեկ վայրից
- SCADA համակարգի ներդրում, համակարգչի միջոցով յուրաքանչյուր հանգույցի կառավարմա հնարավորություն
- Տվյալների արխիվացում ինչպես յուրաքանչյուր հանգույցի համար՝ առանձին տեղային տվյալների բազայում, այնպես էլ ամբողջ համակարգի համար`գլոբալ տվյալների բազայում
Երկրորդ տարբերակով ղեկավարման վահանակը հնարավորություն է ստանում անհրաժեշտության դեպքում ինտեգրել ռեզերվային սնուցման առավելությունը։ Այս դեպքում պոմպակայանի աշխատանքը անընդհատ է։ Նույնիսկ սահուն թողարկիչի վնասվելու դեպքում կատարվում է փոխանջատում։ Ծրագրավորված քանակի ավտոմատ վերաթողարկման փորձերի խափանման դեպքում պոմպի շարժիչին սնուցում է մատուցվում նախապես տեղադրված ռեզերվային մագնիսական թողարկիչի կամ մեկ ուրիշ սահուն թողարկիչի միջոցով։
Հաջորդ առավելությունը կարգաբերման, սպասարկման և ծրագրային ապահովման թարմացման նպատակով հեռահար միացման հնարավորությունն է։ Ինտերնետի հասանելության դեպքում մենք կարող ենք լուծել ծրագրային խնդիրները, ինչպես նաև ըստ պատվիրատուի ցանկության կատարել հավելումներ և լրացումներ արդեն գործող ղեկավարման վահանակի աշխատանքային ալգորիթմին։ Ինտերնետի նույնիսկ 4G ծածկույթը բավարարում է և բացառապես էական չէ ղեկավարման վահանակի գտնվելու վայրը։